EUROPE LEAGUE. «Ատալանտան» արտագնա խաղում ջախջախեց «Լիվերպուլին» (VIDEO)

Ապրիլի 11-ին «Լիվերպուլը» և «Ատալանտան» «Էնֆիլդ» մարզադաշտում միմյանց հետ խաղացին Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում:

Հանդիպումն ավարտվել է Բերգամոյի ակումբի հաղթանակով՝ 3։0 հաշվով։

«Ատալանտայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջանլուկա Սկամակկան՝ հանդիպման 38-րդ րոպեին և 60-րդ րոպեին։ Եվս մեկ գոլ 83-րդ րոպեին խփեց Մարիո Պաշալիչը։

Պատասխան խաղը կկայանա Բերգամոյում ապրիլի 18-ին։

Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչում «Լիվերպուլը» հաղթեց Պրահայի «Սպարտային», իսկ «Ատալանտան» մրցաշարից դուրս թողեց Լիսաբոնի «Սպորտինգին»: