Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը մտադիր չէ հեռանալ ակումբից և չի քննարկում որևէ առաջարկ այս կապակցությամբ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» նույնպես մտադիր չէ բաժանվել բրազիլացուց և մոտ ապագայում նրան տեսնում է գլխավոր խաղացողներից մեկում։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։