Ռոդրի․ «Արդյունքը դրական էր»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» հետ ոչ-ոքին (3։3)։

«Կարծում եմ, որ խաղը արդար էր։ Արդյունքը դրական եմ համարում»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը:

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին Մանչեսթերում։

Այս մրցաշրջանում 27-ամյա Ռոդրին անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։