Դիեգո Սիմեոնեն հայտնել է, թե որտեղ է ցանկանում շարունակել իր աշխատանքը

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտնել է, թե որտեղ է պատրաստվում շարունակել կարիերան իսպանական ակումբից հեռանալուց հետո։

«Իմ հնարավոր ապագան Ա Սերիայում եմ պատկերացնում։ Ես դեռևս պայմանագիր ունեմ այստեղ «Ատլետիկոյի» հետ, որը նախատեսված է ևս մի քանի տարի, ուստի չեմ կարող ասել, թե երբ կհեռանամ թիմից, բայց մտադիր եմ վերադառնալ Իտալիա, քանի որ այնտեղ ինձ դուր է գալիս, և որպես մարզիչ շատ բան սովորեցի»,- մարզչի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն:

Սիմեոնեն Մադրիդի «Ատլետիկոն» գլխավորում է 2011 թվականից։ Նրա գլխավորությամբ մադրիդյան ակումբը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, հաղթել է երկրի գավաթը և սուպերգավաթը, երկու անգամ հաղթել է Եվրոպա Լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։