Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով։ Մադրիդցիները Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում սկսել են տնային ոչ-ոքիով 11 անգամ և միայն երկու անգամ են կարողացել անցնել հաջորդ փուլ։
Հատկանշական է, որ երկու անգամ էլ մադրիդյան թիմի մրցակիցները եղել են մանչեսթերյան ակումբներ։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա Մանչեսթերում ապրիլի 17-ին։