«Ինտերը» կարող է վաճառել Մարկուս Թյուրամին

«Ինտերը» կարող է վաճառել թիմի հարձակվող Մարկուս Թյուրամին, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբի ղեկավարությունը միայն կդիտարկի խաղացողի համար մեծ առաջարկը։

Այս մրցաշրջանում 26-ամյա Թյուրամը անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

«Ինտերը» 31 խաղից 82 միավորով զբաղեցնում է առաջին տեղը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։