ՊՍԺ-ի պաշտպան և ավագ Մարկինյոսը խոսել է ֆրանսիական ակումբում իր ապագայի մասին։
«Ես իմ ապագան տեսնում եմ ՊՍԺ-ում։ Այս քաղաքն ինձ համար արդեն տուն է դարձել։ Ցանկանում եմ շարունակել օգնել թիմին և ցանկանում եմ մնալ այստեղ մինչև կարիերայիս ավարտը։
Հաճելի կլիներ կարիերաս ավարտել «Պարկ դե Պրենսում»»,- ասել է 29-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը Canal+-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ կենտրոնական պաշտպանը փարիզյան թիմում հանդես է գալիս 2013 թվականի ամառվանից։
Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2027/28 մրցաշրջանի ավարտին։ Transfermarkt-ը Մարկինյոսի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: