Օրիոլ Ռոմեուն պատրաստ է «Բարսելոնայից» հեռանալ միայն մեկ ակումբի համար

Պաշտպանական կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն ներառված չէ կատալոնական «Բարսելոնայի» հաջորդ մրցաշրջանի պլանների մեջ, այս մասին հաղորդվում է Todofichajes պորտալի էջերում։

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, 32-ամյա ֆուտբոլիստը մտադիր է տեղափոխվել միայն մեկ ակումբ։ Խոսքը «Ժիրոնայի» մասին է, որի կազմում նա խաղացել է մինչ կատալոնական գրանդի ճամբար տեղափոխվելը։

«Բարսելոնան» Ռոմեուին ձեռք բերեց անցած ամառ 3,4 միլիոն եվրոյով։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2026 թվականի հունիսի վերջը։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Օրիոլն անցկացրել է 23 հանդիպում։ Կիսապաշտպանը կատարել է 1 գոլային փոխանցում և ստացել 4 դեղին քարտ։