«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Սիթիի» ղեկավարությունը դիտարկում է 26-ամյա բրազիլացու թեկնածությունը՝ որպես թիմի ամրապնդում հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
2023 թվականի ամռանը «Սիթին» արդեն փորձել է ձեռք բերել խաղացողին, սակայն գործարքը ձախողվել է այն պատճառով, որ կիսապաշտպանը կասկածվում է խաղադրույքների կանոնները խախտելու մեջ։
Պակետան «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2022 թվականի օգոստոսից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է թիմի 34 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։