«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Սոֆյան Ամրաբատի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում գնել «Ֆիորենտինայից» վարձավճարով հանդես եկող կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի ամբողջական տրանսֆերը, հայտնում է The Sun-ը։

Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները չեն ակտիվացնի պայմանագրում նշված 25 միլիոն եվրոյի գնման տարբերակը։

Ավելի վաղ La Gazzetta dello Sport-ը հայտնել էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Յուվենտուսը»։

Այս մրցաշրջանում 27-ամյա մարոկկացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 22 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։