Հենրիկ Մխիթարյանը իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուին

Ապրիլի 1-ին կայացավ Ա Սերիայի 30-րդ տուրի  «Ինտեր» – «Էմպոլի» հանդիպումը։ Միլանյան թիմը հաղթեց՝ 2:0 հաշվով։

Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը։

Հանդիպման ավարտից հետո Մխիթարյանը նկատել է տրիբունայում հայկական եռագույնը։ Մխիթարյանը նկատելուց հետո ամենավերջինն է հեռացել խաղադաշտից, հեռանալուց առաջ նա մոտեցել է հայ երկրպագուին և նվիրել է իր մարզաշապիկը։

Image

Հիշեցնենք, որ «Ինտերը» 79 միավորով վստահորեն գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։