Հայտնի է դարձել, թե ովքեր են «Բավարիայում» Թոմաս Տուխելին փոխարինելու հիմնական թեկնածուները

Հայտնի են դարձել Մյունխենի «Բավարիայում» Թոմաս Տուխելին փոխարինելու հիմնական թեկնածուները։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը ներգրավում է երեք թեկնածուի՝ «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիին, ինչպես նաև Յուլիան Նագելսմանը և Ռալֆ Ռանգնիկը։ Միևնույն ժամանակ, Դե Զերբին համարվում է գլխավոր թեկնածու Խաբի Ալոնսոյի՝ «Բայերում» մնալու որոշումից հետո։

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը կլքի «Բավարիան» այս մրցաշրջանի ավարտից հետո։