Պաշտպաններ Կայլ Ուոքերն ու Ջոն Սթոունսը չեն օգնի «Մանչեսթեր Սիթիին» ԱՊԼ-ի «Արսենալի» դեմ առաջիկա խաղում։ Այս մասին ուրբաթ կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
«Ուոքերի վնասվածքն ավելի լուրջ է, քան Սթոունսինը, բայց ես չգիտեմ, թե քանի խաղ նա բաց կթողնի»,- ասել է Գվարդիոլան։
Միաժամանակ Գվարդիոլան հասկացրեց, որ պետք է խաղան Մանուել Ականջին, Էդերսոնը և Կևին դե Բրույնեն։
«Դե Բրույնեն երեկ լավ մարզվեց: Նրա վիճակին կնայենք առաջիկա օրերին»,- նշել է մասնագետը։
«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ մարտի 31-ին։