Քրիստիան Պուլիշիչ․ «Նա իսկապես կատարեց իր խոստումները»

Խորվաթական ծագումով ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը իր առաջին մրցաշրջանն է անցկացնում «Միլանում» և շատ գոհ է ակումբից:

Նրա խոսքով՝ թիմի մարզիչ Ստեֆանո Պիոլին անցյալ ամառ կատարել է իրեն տված խոստումները.

«Ես հնարավորություն էի ուզում և ստացա այն «Միլանում»։ Ստեֆանո Պիոլին իսկապես կատարեց իր խոստումները։ Եվ ոչ միայն խաղադաշտում խաղաժամանակի, այլեւ իմ նկատմամբ վերաբերմունքի առումով։ Նա շատ աշխատեց, որպեսզի ինձ համար խաղադաշտում գտնի օպտիմալ դիրք, որտեղ ես ամենաօգտակար կլինեի»,- Պուլիշիչի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։