«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Լայպցիգի» 25-ամյա կիսապաշտպան Դանիել Օլմոյի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի ֆուտբոլիստի համար պայքարում «կարմիր սատանաները» մրցելու են Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի», ինչպես նաև «Թոթենհեմի» և «Չելսիի» հետ։
Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժի մեջ կմտնի Օլմոյի պայմանագրի պայմանը՝ կապված նրա փոխհատուցման չափի հետ, որը կազմում է 60 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Օլմոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։