«Ինտերը» նոր պայմանագիր կառաջարկի Սիմոնե Ինձագիին

«Ինտերը» պատրաստ է նոր պայմանագիր կնքել գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ, հայտնում է Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ նոր համաձայնագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2027 թվականի ամառ։ Ղեկավարությունը գոհ է Ինձագիի աշխատանքից և ցանկանում է նրան հնարավորինս երկար պահել թիմում։

Իտալիայի առաջնությունում «Ինտերը» վաստակել է 76 միավոր և առաջին տեղում է։ Մարզչի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։