«Լիվերպուլը» Յուրգեն Կլոպին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում

«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը և «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին «Լիվերպուլում» Յուրգեն Կլոպին փոխարինելու հիմնական թեկնածուներն են, հայտնում է բրիտանական Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլն» այլևս չի դիտարկում Ալոնսոյին նշանակելու տարբերակը, քանի որ իսպանացին մտադիր է առնվազն մեկ մրցաշրջան մնալ «Բայերում»։ Նշվում էր, որ «Լիվերպուլի» ղեկավարությունը կանցնի այլընտրանքային թեկնածուների, որոնց թվում են Ամորիմը և Դե Զերբին։

Յուրգեն Կլոպը, ով գլխավորում է մերսիսայդցիները, այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։