«Յուվենտուսի» պաշտպան Բրեմերը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է 26-ամյա բրազիլացու համար առաջարկել հարձակվող Մեյսոն Գրինվուդին։ Հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» ցանկանում է պաշտպանի համար ստանալ 60-70 միլիոն եվրո։
Բրեմերը թուրինյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։
2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը 29 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։