Իսպանիայի հավաքականի պաշտպան Էյմերիկ Լապորտը բացատրել է, թե ինչու է որոշել հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։
«Երկու մրցաշրջան ես խաղադաշտ դուրս չէի գալիս այն դիրքում, որը ցանկանում էի։ Նման դեպքերում դու հնարավորություն չունես ցույց տալու քո լավագույն կողմերը»,- Լապորտի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
Նա նշել է, որ երեք տարվա ընթացքում մի քանի կենտրոնական պաշտպաններ են տեղափոխվել «Սիթի»։
2023 թվականի ամռանը 29-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Ալ-Նասր»։
Այս մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 19 հանդիպման, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։