Վիկտոր Օսիմհենը որոշել է, թե որտեղ է շարունակելու իր կարիերան

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը մտադիր է հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ իտալական ակումբից, հայտնում է լրագրող Ռուդի Գալետտին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա հարձակվողը ծրագրում է տեղափոխվել «Չելսի»։

Ավելի վաղ La Gazzeta dello Spor-ը հայտնել էր, որ նեապոլիտանական ակումբը ցանկանում է նրա համար վաստակել 110-130 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում նիգերիացին անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։