Վինիսիուս Ժունիորը անդրադարձել է Կայլ Ուոքերի վնասվածքին

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է Անգլիայի հավաքականի պաշտպան Կայլ Ուոքերի վնասվածքն ընկերական խաղում։

«Շատ տխուր է։ Երբ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով լքում է խաղադաշտը, դա շատ տխուր է բոլորիս համար»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Metro-ն։

Պաշտպանը վնասվածք էր ստացել Անգլիայի՝ Բրազիլիայի հետ հանդիպման առաջին խաղակեսում։ Հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի այն վերականգնելու համար։

Այս մրցաշրջանում Ուոքերը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։