Հարձակվող Վիկտոր Օսիմհենը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Նապոլիից»:
Նիգերիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու ֆավորիտը «Չելսին» է: Ինչպես հայտնի է դարձել La Gazzetta dello Sport-ին, Իտալիայի գործող չեմպիոնները Օսիմհենի տրանսֆերից ակնկալում են մեծ գումար վաստակել՝ 110-ից մինչև 130 միլիոն եվրո:
Դրա շնորհիվ Ա Սերիայի ակումբը հարձակման գծում մեկ այլ ֆուտբոլիստի կգնի։ Արժե ասել, որ հունվարին 25-ամյա Օսիմհենը ակնարկել էր, որ ամռանը կարող է փոխել իր թիմը։
2023/24 մրցաշրջանում Վիկտոր Օսիմհենն անցկացրել է 24 հանդիպում, որոնցում խփել է 13 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։