Կազեմիրոն կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Աստղային կիսապաշտպան Կազեմիրոն, ով Եվրոպայի թոփ-5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:

Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, 32-ամյա Կազեմիրոն առաջարկ ունի «Ալ-Նասրից»։ Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Նասրը» պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդին» Կազեմիրոյի համար վճարել 50-ից 60 միլիոն եվրո: Սաուդյան ակումբը բրազիլացուն ահռելի գումար է առաջարկում՝ 180 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար հինգ տարվա պայմանագրով։

Այսպիսով, «Ալ-Նասրում» Կազեմիրոն կարող է վերամիավորվել Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Պորտուգալացին այս ակումբում հանդես է գալիս 2023 թվականի սկզբից։