Կառլո Անչելոտտի. «Կիլիան Մբապպե՞ն․ ամենակարևորը «Ռեալն» է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

«Դու երջանիկ ես «Ռեալում», իսկ հիմա գալիս է Մբապպեն։ Հիշեք, որ ամենակարեւորը «Ռեալն» է: Սա հսկայական ակումբ է: Ես հպարտ եմ, որ աշխատում եմ այստեղ որպես մարզիչ»,- Անչելոտտիին մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Sky Sport-ին հղումով։

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամառ կդառնա ազատ գործակալ։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մբապպեն կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»:

Ավելի վաղ ֆուտբոլիստը ասել էր, որ իր ապագայի մասին բոլոր տեղեկությունները կբացահայտվեն հունիսից հուլիս Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության մեկնարկին։