Արգենտինայի հավաքականի և Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը երկրպագուների քննադատությունից հետո խոսել է ազգային հավաքականի խաղերում իր ելույթի մասին։
«Ես փորձում եմ իմ լավագույն խաղը ցույց տալ խաղադաշտում: Դրանից հետո թող մարդիկ խոսեն, թող երկրպագուները խոսեն… Ինձ դա շատ չի հետաքրքրում։ Ամեն մարզման ժամանակ ես ցույց եմ տալիս մարզչին, որ միշտ պատրաստ եմ օգնել թիմին։
Ես աշխատում եմ հագնել այս մարզաշապիկը, քանի որ այն ամենասիրունն է: Ես սիրում եմ մրցել, բայց երբեմն գոլեր չեմ խփում: Ես կշարունակեմ աշխատել ու հուսով եմ, որ հաջորդ խաղում գոլ խփելու հնարավորություն կունենամ։
Ես ուզում եմ ցույց տալ այն մարդկանց, ովքեր այնքան շատ են ասում, որ ամեն ինչ վատ է։ Նրանք սխալ են, քանի որ ես միշտ ցույց տալիս եմ իմ լավագույն խաղը»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Մարտինեսի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։