Կիլիան Մբապպեն կտեղափոխվի «Ռեալ» EURO-2024-ի մեկնարկից առաջ

Մադրիդի «Ռեալը» մտադիր է հայտարարել, որ հարձակվող Կիլիան Մբապպեն, ով ներկայումս հանդես է գալիս «Պարի Սեն Ժերմենում», հունիսի 14-ին մեկնարկող Եվրոպայի գալիք առաջնությունից առաջ կդառնա «Լոս Բլանկոսի» նոր ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին պաշտոնական հայտարարություն հաստատ չի արվի այնքան ժամանակ, քանի դեռ Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն դուրս չեն մնացել Չեմպիոնների Լիգայից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ մինչև 2029 թվականը։ Հաղորդվում էր, որ «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն տեղեկացրել է մարզչական շտաբին, որ Մբապպեն կմիանա թիմին մրցաշրջանի ավարտից հետո։