Դիեգո Սիմեոնեն ուզում է, որ Ժոաու Ֆելիշը շուտ հեռանա «Ատլետիկոյից»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն այլևս չի տեսնում 24-ամյա վինգեր Ժոաու Ֆելիշին, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», որպես իր թիմի ֆուտբոլիստ, և պահանջում է, որ պորտուգալացին հեռանա ակումբից մինչև ամառ: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ Լա Լիգայի 29-րդ տուրում կայացած «Ատլետիկոյի» տնային մարզադաշտւմ՝ «Վանդա Մետրոպոլիտանոյում», կայացած վերջին խաղի ժամանակ Ֆելիշն արդեն հրաժեշտ է տվել մադրիդյան թիմի որոշ ֆուտբոլիստների։ Ընդգծվում է, որ Ֆելիշը վստահելի հարաբերություններ չի ունեցել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների մեծամասնության հետ։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ֆելիշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։