Լոնդոնի «Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկը լրագրողին նոր սմարթֆոն է նվիրել։
Պատմությունը սկսվում է 2023 թվականի աշնանից, երբ Ուկրաինայի հավաքականի շտաբում լրագրողը հեռախոսով նկարահանել է ֆուտբոլիստին։ Այնուհետև Մուդրիկը հարցրեց, թե որքան ներքին հիշողություն ունի լրագրողի սմարթֆոնը։
Լսելով ի պատասխան 128 գիգաբայթի մասին՝ Մուդրիկը ասաց, որ պետք է նրան նոր հեռախոս գնի։
Օրեր առաջ տեսնելով այդ լրագրողին՝ Մուդրիկը անմիջապես ասաց, որ իր հետ մեկ գործ ունի։ Ֆուտբոլիստը սպորտային պայուսակից հանել է նոր սմարթֆոն ու նվերել։