Էրիկ տեն Հագը երազում է գլխավորել «Բավարիան»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է գլխավորել գերմանական ակումբը, հայտնում է Bayern & Germany-ն։ Մասնագետը վստահ չէ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում իր ապագայի հարցում։

Աղբյուրի համաձայն՝ Տեն Հագը երազում է իր կարիերայի ինչ-որ պահի գլխավորել «Բավարիան»։ Միաժամանակ, տեն Հագը ներկայումս մյունխենյան ակումբի հայտացուցակում չէ։ Հոլանդացու թեկնածությունը կարող է քննարկվել, եթե նա հեռանա անգլիական թիմից։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է՝ 28 հանդիպումներից 47 միավորով։