Ռոդրիգոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ «Թոշակառուները» միացել են ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակին, որտեղ ընդգրկված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։

Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո։

Նա պայմանագրը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։