Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը զգուշացրել է, որ չի հանդուրժի Վինիսիուսի դեմ ռասիզմի կրկնությունը Անգլիայի (մարտի 23) և Իսպանիայի (մարտի 26) դեմ ընկերական խաղերի ժամանակ։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը ռասայական բռնությունների էր ենթարկվել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա» – «Նապոլի» և «Ատլետիկո» – «Ինտեր» պատասխան հանդիպումներից առաջ։
«Մեզ անհրաժեշտ կլինի վերլուծել և հավասարակշռել ամբողջ տեղեկատվությունը, սակայն մենք ծայրահեղ քայլերի կդիմենք, եթե դա կրկնվի։
Վինիսիուսը դեռ երեխա է։ Նա ավարտում է իր կրթությունը, և այս փոքրամասնությունը չի կարող այդպես վարվել նրա հետ»,- Դորիվալի խոսքը մեջբերում է AS-ը: