«Լիվերպուլը» նոր մարզական տնօրեն ունի

Ռիչարդ Հյուզը հունիսի 1-ից կսկսի աշխատել «Լիվերպուլի» մարզական տնօրենի պաշտոնում, հայտնում է թիմի կայքը։

44-ամյա մասնագետը «Բորնմութի» տեխնիկական տնօրեն է աշխատում 2014 թվականից։ «Լիվերպուլում» Հյուզը կփոխարինի Յորգ Շմադկեին, ով լքեց ակումբը հունվարյան տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո: Մերսիսայդցիները մրցաշրջանի ավարտից հետո կլքի նաև գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Հյուզը նշանակվել է Մայքլ Էդվարդսի կողմից՝ «Լիվերպուլի» ամերիկացի սեփականատեր «Fenway Sports Group»-ի ֆուտբոլային գործառնությունների նոր տնօրենի: Էդվարդսն աշխատել է «Լիվերպուլում» 11 տարի և 2016-2022 թվականներին աշխատել է որպես ակումբի մարզական տնօրեն։