Մանուել Նոյերը բաց կթողնի Գերմանիայի առաջիկա ընկերական հանդիպումները

«Բավարիայի» ավագ Մանուել Նոյերը բաց կթողնի Գերմանիայի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումները։

Ինչպես տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը, Նոյերը վնասվածք է ստացել ազգային հավաքականի մարզման ժամանակ։ Նրա մոտ ախտորոշվել է ադդուկտորի մկանների լարվածություն։

Դարպասապահը, ով բաց կթողնի Ֆրանսիայի (մարտի 23) ​​և Հոլանդիայի (մարտի 26) դեմ հանդիպումները, կվերադառնա Բավարիա։

Ակումբը տեղեկություն չի հրապարակել 37-ամյա Նոյերի վերականգնման ժամկետների մասին։