Դեկու. «Մենք կցանկանայինք թիմում պահել և՛ Ժոաու Ֆելիշին, և՛ Ժոաու Կանսելուին»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն ասել է, որ ակումբը հետաքրքրված է շարունակել աշխատել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշի և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուի հետ։

«Մենք կցանկանայինք պահել և՛ Ֆելիշին, և՛ Կանսելուին, եթե համապատասխան պայմաններ լինեն Մադրիդի «Ատլետիկոյից» և «Մանչեսթեր Սիթիից», – ասել է Դեկուն Què T’hi Jugues-ին։

Երկու ֆուտբոլիստներն էլ կատալոնական ակումբում հանդես են գալիս վարձավճարով։