Լուիս Ֆելիպե Սկոլարին լքեց «Ատլետիկո Մինեյրուն»

«Ատլետիկո Մինեյրուն» հայտարարել է Լուիս Ֆելիպե Սկոլարիի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։

Կողմերը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ «Ատլետիկոն» շնորհակալություն է հայտնել 75-ամյա մասնագետին կատարած աշխատանքի համար։ Լուիս Ֆելիպե Սկոլարին մարզում էր ակումբը 2023 թվականի ամռանից։ Դրանից հետո թիմն անցկացրել է 41 հանդիպում, որոնցում տոնել է 19 հաղթանակ, գրանցել 10 ոչ-ոքի և կրել 12 պարտություն։

Սկոլարին հայտնի է բազմաթիվ թիմերի հետ իր աշխատանքով, մասնավորապես՝ «Չելսիի», Բրազիլիայի հավաքականի և Պորտուգալիայի հավաքականի հետ։