«Ռոմայի» լեգենդ, անցկացրած հանդիպումների և խփած գոլերի քանակով ակումբի ռեկորդակիր Ֆրանչեսկո Տոտտին բացառել է իր վերադարձը ակումբ։
«Ես երբեք չեմ վերադառնա: Դուք ինձ ամեն անգամ տալիս եք այս հարցը։ Ես այլևս չեմ վերադառնա»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Cult of Calcio-ն։
47-ամյա Տոտտին ավարտել է սպորտը 2017 թվականին։ Շատ երկրպագուներ կցանկանան «Կայսրին» նորից տեսնել ակումբում՝ նոր դերում։