Մահացել է «Ֆիորենտինայի» գործադիր տնօրեն Ջո Բարոնեն

«Ֆիորենտինան» հայտարարել է գործադիր տնօրեն Ջո Բարոնեի մահվան մասին:

Ակումբի ղեկավարը մահացել է Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցում։ Նա 57 տարեկան էր։ Չորեքշաբթի օրը՝ մարտի 20-ին, նա կդառնար 58 տարեկան։

Բարոնեն հոսպիտալացվել է մարտի 17-ին։ Այդ օրը «մանուշակները» հետաձգեցին Ա Սերիայի 28-րդ տուրի «Ատալանտայի» հետ հանդիպումը։

Բարոնեն «Ֆիորենտինայում» աշխատում էր 2019 թվականի նոյեմբերից։