«Բավարիան» շարունակում է հետևել «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ այս պահին մյունխենցիները չեն նախատեսում մեծ գումար հատկացնել Արաուխոյին գնելու համար, եթե ակումբում մնան Դե Լիխտը, Ուպամեկանոն և Կիմ Մին Ջեն։
Հաղորդվում է, որ Արաուխոն չի շտապում երկարաձգել «Բարսելոնայի» հետ աշխատանքային պայմանագիրը։ Աղբյուրը նշում է, որ շատ բան կախված կլինի նոր մարզչից և թիմի ֆինանսական վիճակից։
Արաուխոն ավելի վաղ ասել էր, որ իրեն այլ թիմում չի պատկերացնում։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Պաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: