Լուիս Էնրիկե. «Ամեն ինչ կանենք թրեբլ նվաճելու համար»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է ընթացիկ մրցաշրջանի վերջում թիմի՝ թրեբլ նվաճելու հնարավորությունների մասին իր մեկնաբանություններով։

«Կփորձենք դա անել: Մենք կպայքարենք ամբողջ սրտով»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում PSG Report-ը:

26 տուրերի արդյունքներով ՊՍԺ-ն 59 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Մոտակա հակառակորդից տարբերությունը 12 միավոր է։ Մարտի 31-ին Էնրիկեի թիմը արտագնա խաղում կխաղա «Մարսելի» հետ։