«Մանչեսթեր Յունայթեդը» լավագույն ուժեղացում է գտել թիմի կիսապաշտպանության համար։
Todofichajes-ի լրագրողների տեղեկություններով՝ Բրազիլիայի հավաքականի և «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեշն ընկել է «կարմիր սատանաների» հետաքրքրության ոլորտ։ 26-ամյա կիսապաշտպանին Transfermarkt-ը գնահատում է 85 միլիոն եվրո: Գիմարայեշի պայմանագիրը «կաչաղակների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Նախկինում մամուլը հայտնում էր, որ Բրունոյի նկատմամբ հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և ՊՍԺ-ն:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացին անցկացրել է 27 հանդիպում։ Կիսապաշտպանը խփել է երեք գոլ, կատարել հինգ արդյունավետ փոխանցում և ստացել ինը դեղին քարտ։