Մեյսոն Մաունթն անցած ամառ կարող էր հայտնվել Լոնդոնի «Արսենալում» կամ «Լիվերպուլում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթն անցած ամառ կարող էր հայտնվել Լոնդոնի «Արսենալում» կամ «Լիվերպուլում»:

Լրագրող Սամուել Լակհերսթի տեղեկություններով՝ Յուրգեն Կլոպը անգլիացու հետ խոսել է 2023 թվականի հունվարին, իսկ Միկել Արտետան գործարքը համարել է գրեթե փակված։

Հիշեցնենք, որ ի վերջո Մաունթի տրանսֆերի շուրջ համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդը», որը «Չելսիին» վճարել է 65 միլիոն եվրո։ Մեյսոնը դեռ չի արդարացրել ղեկավարության սպասելիքները. կիսապաշտպանը վնասվածքի պատճառով քիչ հանդիպումներ է անցկացրել, իսկ երբ խաղադաշտ մտավ, ոչ մի առանձնահատուկ բանով աչքի չընկավ։

Ընթացիկ մրցաշրջանում Մաունթն ԱՊԼ-ի 8 հանդիպումներում ոչ մի գոլ չի խփել: