Հայտնի են Ժոզե Մոուրինյոյի հինգ հնարավոր աշխատատեղերը

Ժոզե Մոուրինյոն երկու ամիս է՝ մարզչական աշխատանք չունի։

Օրեր առաջ պորտուգալացին այցելել էր Սաուդյան Արաբիայում ընթացող Ֆորմուլա 1-ի Գրան պրի, որտեղ, ի դեպ, հանդիպել էր «Նյուքասլի» ղեկավարի հետ։ Բացի այդ, ըստ Caughtoffside-ի, Մոուրինյոն հանդիպել է Սաուդյան Արաբիայի ժամանցային մարմնի ղեկավար Թուրքի ալ-Շեյխի հետ։

Յուրահատուկը քննարկել է հնարավոր տեղափոխությունն ու կյանքը այս երկրում: Նշվում է, որ Սաուդյան Արաբիայում նրանք կարող են Մոուրինյոյին առաջարկել մարզչական աշխատանք սուվերեն հիմնադրամին պատկանող ակումբներից մեկում (սա ներառում է «Ալ-Հիլալը», «Ալ-Նասրը», «Ալ-Իթթիհադը և Ալ-Ահլին» կամ աշխատել ազգային հավաքականի հետ)։