«Թոթենհեմը» տրանսֆերային նպատակ ունի

«Թոթենհեմը» միացել է «Վուլվերհեմփթոնի» պորտուգալացի վինգեր Պեդրո Նետոյի համար պայքարին, հայտնում է Football Insider-ը։ Ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Նյուքասլը»։

Հիշեցնենք, որ Նետոն «Վուլվերհեմփթոնում» է հանդես գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում վինգերը «Գայլերի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 3 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։