Մաուրիցիո Սարին հեռացել է «Լացիոյից»

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 65-ամյա իտալացին այսօր իր որոշման մասին հայտնել է հռոմեական ղեկավարությանը։

«Լացիոն» 4 պարտություն է կրել իր վերջին չորս խաղում՝ Սարիի թիմը Ա Սերիայում պարտվել է «Ֆիորենտինային» (1:2), «Միլանին» (0:1) և «Ուդինեզեին» (1:2), ինչպես նաև պարտվել է Մյունխենի «Բավարիային» (0:3)։

Սարին «Լացիոն» գլխավորում է 2021 թվականի ամառվանից։ Նա նախկինում մարզել է «Յուվենտուսը», «Չելսին» և «Նապոլին»։