«Ատլետիկը» տրանսֆեր է համաձայնեցրել

«Ատլետիկը» հայտարարել է «Բրագայի» վինգեր Ալվարո Ջալոյի հետ 5 տարվա պայմանագիր կնքելու մասին։ 24-ամյա իսպանացին բասկերին կմիանա 2024 թվականի ամռանը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ բիլբաոյի ակումբը «Բրագային» վճարել է 15 միլիոն եվրո և 5 միլիոն բոնուսներ։

Այս մրցաշրջանում Ջալոն պորտուգալական ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում, դարձել 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։