Իսպանացի մրցավար Խեսուս Խիլ Մանզանոն ժամանակավորապես որակազրկվել է Լա լիգայի 27-րդ տուրի «Վալենսիա» – «Ռեալ» (2։2) խաղից հետո, հայտնում է Cadena Ser-ը։
Marca-ն ավելի վաղ պնդում էր, որ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի տեխնիկական մրցավարների կոմիտեն (CTA) դժգոհ է եղել հանդիպման ժամանակ մրցավարի որոշումներից։
Հանդիպման 90+9-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գոլ խփեց, որը կարող էր դառնալ իր թիմի հաղթական գոլը, սակայն Մանզանոն սուլեց և հայտարարեց խաղի ավարտ։
Եզրափակիչ սուլիչից հետո մրցավարը խաղադաշտից հեռացրեց Բելինգհեմին չափազանց զգացմունքային լինելու համար։