«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան տեղեկություններ է տարածել թիմի կիսապաշտպան Թոմաս Պարտի վիճակի մասին։
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը ծանր վնասվածքի պատճառով բաց է թողել հինգ ամիս։
«Պարտին մարզվել է վերջին խաղից առաջ, և այժմ նա ևս երկու մարզում անընդմեջ է անցկացրել, ուստի երկուշաբթի նա պետք է լինի թիմում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «զինագործների» մամուլի ծառայությունը։
Այս մրցաշրջանում Պարտին բոլոր մրցաշարերում խաղադաշտ դուրս եկավ հինգ խաղում և գոլեր չխփեց։