Ա Սերիայի 27-րդ տուրի «Յուվենտուսի» հետ հանդիպումից հետո (2:1) «Նապոլիի» հարձակվող Ջակոմո Ռասպադորին գնահատել է թիմի խաղը։
«Նոր մարզչի հետ տասը օրն ապարդյուն չէր: Մենք կարողացանք լուծել մեր դժվարություններ։ Նոր մարզչի գալուստով մեզ հաջողվեց հոգեպես բեռնաթափվել, շրջել այն էջը, որի վրա չափազանց շատ բացասական կար»,- Ռասպադորիի խոսքերն է մեջբերում calcionapoli.it-ը։
2024 թվականի փետրվարին Ֆրանչեսկո Կալսոնան նշանակվեց «Նապոլիի» նոր գլխավոր մարզիչ։ Ա Սերիայի 27 տուրից հետո թիմը 43 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։