«Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն մեկնաբանել է «Ատլետիկի» հետ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի ոչ-ոքին (0։0)։
«Մենք կորցրեցինք մրցաշարային աղյուսակը բարձրանալու լավ հնարավորություն: Ընդհանուր առմամբ, մենք այնքան էլ լավ չխաղացինք այդ գիշեր: Մենք չկարողացանք խաղադաշտում ցույց տալ, թե ինչ ենք պարապել մարզումների ժամանակ։ Բայց շուտով մեզ ևս մեկ հանդիպում է սպասվում, եւ մենք հույս կունենանք, որ «Մալյորկայի» դեմ ավելի լավ կխաղանք»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։
Լա Լիգայի 27 տուրից հետո կատալոնացիները 58 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։