Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարծում է, որ թիմի դարպասապահ Անդրեյ Լունինը արժանի է ակումբում նոր պայմանագրին, քանի որ ուկրաինացին ապագայում իրական հնարավորություն կունենա մրցելու Տիբո Կուրտուայի հետ, հաղորդում է Don Diario-ն։
Աղբյուրի համաձայն՝ դարպասապահն այժմ մտածում է, թե արդյոք նա պետք է շարունակի հանդես գալ «Լոս Բլանկոսում»՝ հաշվի առնելով Տիբո Կուրտուայի հնարավոր վերադարձը, որը կարող է զրկել նրան մեկնարկային կազմում տեղից։
Սակայն մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին արդեն զրուցել է Անդրեյի հետ և վստահեցրել, որ առաջիկա տարիներին Լունինը ռեալ հնարավորություն կունենա դառնալ առաջին համարը թիմում։ Իտալացի մասնագետը պնդում է երկարաձգել պայմանագիրը ուկրաինացի դարպասապահի հետ։
Լունինն այս մրցաշրջանում արդեն 20 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, բաց է թողել 16 գոլ և 9 դարպասը անառիկ է դարձել։